Հայ մարզուհին Թուրքիայում դուրս է եկել թենիսի մրցաշարի կիսաեզրափակիչ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայ թենիսիստուհի Անի Ամիրաղյանը դուրս է եկել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող ITF W35 շարքի միջազգային մրցաշարի կիսաեզրափակիչ: Այս մասին փոխանցում է Սպուտնիկ Արմենիան: Կիսաեզրափակչում Անիի մրցակիցը կլինի իսպանացի Անխելա Ֆիտա Բոլուդան:
Նշենք, որ քառորդ եզրափակչում Անին երկու սեթում 6:2, 6:3 հաշվով հաղթել էր սլովենացի Դալիլա Յակուպովիչին:
Մինչ այդ` 1/8 եզրափակչում, հայ մարզուհին 6:2, 6:2 հաշվով հաղթել էր իսպանացի թենիսիստուհի Մերիտշել Տեյշիդո Գարսիային:
Մրցումների հիմնական փուլի առաջին խաղում Անի Ամիրաղյանը երկու սեթերում հաղթել է Թուրքիան ներկայացնող Բահար Քըլըչին։