Արևմտյան երկրները խախտում են սպառազինությունների միջազգային վերահսկողության և զենքի առևտրի ոլորտում ստանձնած իրենց պարտավորությունները՝ ռազմական տեխնիկա մատակարարելով Ուկրաինային՝ չնայած այն ռիսկերին, որ այդ զինատեսակները կարող են օգտագործվել քաղաքացիական օբյեկտներին հարվածելու և խաղաղ բնակչության շրջանում զոհերի պատճառ դառնալու համար։ Այս մասին հայտարարել է Վիեննայում ռազմական անվտանգության և սպառազինությունների վերահսկման հարցերով բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Յուլիա Ժդանովան։
«Ուշադրություն դարձրեք Զենքի առևտրի միջազգային պայմանագրով (ԶԱՄՊ) ստանձնած ձեր պարտավորություններին։ Դուք ոտնահարում եք դրանք ամեն անգամ, երբ զենք եք փոխանցում Կիևին, որն այն օգտագործում է 1949 թվականի Ժնևյան կոնվենցիաները խախտելու, քաղաքացիական օբյեկտների կամ խաղաղ բնակիչների վրա հարձակումներ իրականացնելու համար»,- ասել է նա ԵԱՀԿ անվտանգության ոլորտում համագործակցության ֆորումի հերթական լիագումար նիստում։
Նրա ելույթի տեքստը գտնվում է ՏԱՍՍ-ի տրամադրության տակ։