Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել ավելի քան 4000 պատմամշակութային հուշարձան, այդ թվում՝ շուրջ 370 վանք ու եկեղեցի, հազարավոր խաչքարեր, ամրոցներ ու թանգարանային հավաքածուներ։ Այսօր այդ ժառանգությունը կանգնած է լիակատար ոչնչացման և ինքնության խեղաթյուրման վտանգի առաջ։ Արդեն իսկ գետնին են հավասարեցված բազմաթիվ գյուղեր, եկեղեցիներ ու գերեզմանոցներ, իսկ արբանյակային լուսանկարներն օր օրի արձանագրում են նորանոր ավերածություններ։
Արցախի մշակութային ժառանգությունը մշտադիտարկման է ենթարկում հայ-ֆրանսիական Monument Watch հարթակը: Ստեփանակերտի պատմական թաղամասերից ու հուշահամալիրներից մինչև Շուշիի «Կանաչ ժամ» ու Բերձորի սրբավայրեր՝ հայկական ներկայության վկայությունները հետևողականորեն հողին են հավասարեցվում՝ միջազգային կառույցների, մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստացի լռության պայմաններում։
Մանրամասները՝ ռեպորտաժում:
Արցախի Հեռուստատեսություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: