Ոչ–ոքի Երևանում․ Հայաստանի և Կիպրոսի հավաքականները չպարզեցին հաղթողին

Ոչ–ոքի Երևանում․ Հայաստանի և Կիպրոսի հավաքականները չպարզեցին հաղթողին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 12-ին Հայաստանի ազգային հավաքականը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի նախավերջին տուրի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էր Կիպրոսի ընտրանուն։ Հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի՝ 1–1 հաշվով, գրում է armsport.am-ը:

 

Առաջին խաղակեսի սկզբում մեր թիմը գրավեց մրցակցի դարպասը, սակայն այն չեղարկվեց՝ նախորդող դրվագում արձանագրված խախտման համար։ Քիչ անց՝ 10–րդ րոպեին, «Փյունիկի» հարձակվող Յասոնաս Պիկիսը, ով նորամուտն էր նշում Կիպրոսի հավաքականի կազմում, բացեց հանդիպման հաշիվը։ Այդ գնդակը միակն էր առաջին խաղակեսում։

 

Գոլը՝ ԱՅՍՏԵՂ։

 

Երկրորդ խաղակեսում, 59–րդ րոպեին, Արթուր Ղարիբյանը հավասարեցրեց հաշիվը լուսատախտակին՝ աչքի ընկնելով Արթուր Սերոբյանի փոխանցումից։ Քիչ անց Ղարբյանը ևս մեկ անգամ աչքի ընկավ, սակայն այդ դրվագում հայ ֆուտբոլիստը խաղից դուրս վիճակում էր։

Գոլը՝ ԱՅՍՏԵՂ։

 

Այս խաղում այլևս գոլեր չգրանցվեցին և հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի՝ 1–1 հաշվով։ Վերջին տուրի հանդիպումից առաջ Հայաստանի հավաքականն ունի 5 միավոր և երրորդն է աղյուսակում։ Կիպրոսի հավաքականը 8 միավորով երկրորդ տեղում է, իսկ աղյուսակը 10 միավորով գլխավորում է Չեռնոգորիայի ընտրանին։

Հայաստանի, Լատվիայի, Չեռնոգորիայի և Կիպրոսի հավաքականներն ընդգրկված են 2-րդ խմբում։ Այս խմբի 5–րդ տուրի մյուս՝ Չեռնոգորիայի և Լատվիայի միջև հանդիպումը կմեկնարկի քիչ անց։

 

Հիշեցնենք` Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 15-ին, վերջին տուրի շրջանակում, ժամը 18։00-ին, մրցակցի հարկի տակ կհանդիպի Լատվիայի թիմի հետ։

Մրցաշարային աղյուսակն այս պահին՝ ստորև․

 

 

Leave a comment