Ողջ խաղի ընթացքում Հայաստանի հավաքականը 3 գոլ էր խփել, որոնցից 2-ը խաղից դուրս համարվեցին։
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Ֆուտբոլի ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի (C2) նախավերջին տուրում Հայաստանի հավաքականն ընդունել էր Կիպրոսի հավաքականին։
Առաջին խաղակեսում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պարտվեց 0։1 հաշվով։ Հաշիվը խաղի 9-րդ րոպեում բացեց Կիպրոսի հավաքականի 26-ամյա հարձակվող Յասոնաս Պիկիսը, որն ի դեպ նաև «Փյունիկ» ակումբում է խաղում։ Նա իր առաջին հանդիպումն անցկացրեց ազգային թիմում։
Առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականը 1 գոլ խփել էր, բայց այն խաղից դուրս համարվեց։
Հայաստան–Կիպրոս ֆուտբոլային հանդիպումը
Հայաստան–Կիպրոս ֆուտբոլային հանդիպումը
Հայաստան–Կիպրոս ֆուտբոլային հանդիպումը
Հայաստան–Կիպրոս ֆուտբոլային հանդիպումը
Հայաստան–Կիպրոս ֆուտբոլային հանդիպումը
Հայաստան–Կիպրոս ֆուտբոլային հանդիպումը
Հայաստան–Կիպրոս ֆուտբոլային հանդիպումը
Հայաստան–Կիպրոս ֆուտբոլային հանդիպումը
Հայաստան–Կիպրոս ֆուտբոլային հանդիպումը
Հայաստան–Կիպրոս ֆուտբոլային հանդիպումը
Հայաստան–Կիպրոս ֆուտբոլային հանդիպումը
Հայաստան–Կիպրոս ֆուտբոլային հանդիպումը
Հայաստան–Կիպրոս ֆուտբոլային հանդիպումը
Հայաստան–Կիպրոս ֆուտբոլային հանդիպումը
Հիշեցնենք, որ Կիպրոսում Հայաստանի հավաքականը 0։2 հաշվով պարտություն էր կրել։
Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 15-ին վերջին տուրի շրջանակում ժամը 18։00-ին մրցակցի հարկի տակ կհանդիպի Լատվիայի թիմի հետ։