ՌԴ-ն և ԱՄՆ-ն պայմանավորվել են մարդասիրական առաքելության շուրջ շփումներ սկսել. Ուշակով

Բաժանորդագրվել

Ուշակովի խոսքով՝ համաձայնեցվում են գերիների ամենամեծ փոխանակման պարամետրերը։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են շփումներ սկսել Կոնստանտինովկայում մարդասիրական առաքելության կազմակերպման շուրջ. այս մասին հայտնի է դարձել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հանդիպման արդյունքներով։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Կրեմլում հանդիպում է անցկացրել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացների հետ:

«Պայմանավորվել են կոնկրետ շփումներ սկսել ամերիկյան ներկայացուցիչների հետ այս նոր մարդասիրական գործողության կապակցությամբ (Կոնստանտինովկայում – խմբ.)», – լրագրողներին ասել է Ուշակովը:

Նա նաև հայտնել է, որ այժմ համաձայնեցվում են գերիների ամենամեծ փոխանակման պարամետրերը։ 2025 թվականից սկսած իրականացվել է ռազմագերիների 35 փոխանակում։

Ուշակովի խոսքով՝ Պուտինն ու Թրամփը կշարունակեն քննարկել ուկրաինական կարգավորումը ԱԽՏՀ-ի գագաթնաժողովում նախատեսվող երկկողմ հանդիպման ժամանակ:

Ուիտկոֆի և Քուշների հետ հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահը նշել է, որ ԱՄՆ վարչակազմը մեծ ջանքեր է գործադրում ուկրաինական հակամարտության երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ: Ուշակովը հայտարարել է, որ եվրոպացիները փորձում են միանալ բանակցություններին, սակայն նրանք պետք է կողմնորոշվեն՝ ինչ են ուզում՝ պատերա՞զմ, թե՞ խաղաղություն։

Leave a comment