Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցին. «Գեղարդ»

Թուրքիայի Մալաթիա քաղաքի կենտրոնում գտնվող, 1830-ական թվականներին կառուցված հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին քանդվել է։ Այն հայտնի էր որպես «Շուկայի եկեղեցի» անունով։

Դեռևս 1950 թվականին Մալաթիայի քաղաքապետարանը որոշում էր կայացրել քանդել եկեղեցին, սակայն շինության մի մասը պահպանվել էր, օգտագործվել որպես պահեստ։ 1968 թվականին եկեղեցին վերածվել էր մզկիթի։ Իշխանությունները եկեղեցին կրկին փորձել էին քանդել 1990-ական թվականներին՝ շենքը ներկայացնելով որպես վթարային։ Հետագա վերանորոգումները խաթարել էին կառույցի ճարտարապետական առանձնահատկությունները, իսկ 2020 և 2023 թվականների երկրաշարժերն էլ ավելի էին վնասել շինությունը։

Ի վերջո, որոշում է կայացվել քանդել եկեղեցին, և այն իրականացվել է։ Թուրքիայում վերացվել է Մալաթիայի հայկական պատմամշակութային ժառանգության ևս մեկ կարևոր վկայություն։

«Գեղարդ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment