«Եվրոպական քաղաքական ընտանիքի անդամ վեց կուսակցություններ Արմեն Աշոտյանին գնահատել են որպես քաղաքական բանտարկյալ»․ Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ական պատգամավորների հարցերին ի պատասխան

«Հայտարարության տեքստում գրում եք քաղբանտարկյալներ, բայց խնդրում եմ մեկ միջազգային կազմակերպության զեկույց ասել, որտեղ զետեղված է քաղբանտարկյալ եզրույթը»,- ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը։

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության ներկայացրած «ՀՀ-ում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» վերնագրով հայտարարությանը՝ ՔՊ-ական պատգամավորն ասաց․ «Այն տեքստը, որ դուք եք հրապարակել, ինձ մոտ առնվազն հարցեր է առաջացնում»։

Լիլիթ Գալստյանն արձագանքեց․ «Ինչ վերաբերում է քաղաքական բանտարկյալներին, ապա աշխարհում չկա որևէ երկիր, որն իր օրենսդրության մեջ գրած կլինի, սահմանած կլինի իրավական որևէ հաստատում, հիմնավորում երկրում քաղբանտարկյալներ ունենալու իրողության մասին։ Եվրոպական քաղաքական ընտանիքի անդամ վեց կուսակցություններ Արմեն Աշոտյանին գնահատել են որպես քաղաքական բանտարկյալ»։

ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment