News.am. Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անթալիայում COP31–ի շրջանակներում զրուցում է թուրք լրագրողի հետ։
Փաշինյանը հարցնում է, թե սա ինչ երգ է միացված, արդյոք այն քաղաքական բնույթ ունի։
Հնչում է պատասխան. «Ոչ, ոչ, սա Թարքանն է՝ թուրքական մեգա աստղ։ Սա «Kiss-kiss» երգն է, դուք չեք ճանաչո՞ւմ Թարքանին»։
Ու երբ Փաշինյանը դրական պատասխան է տալիս, թուրք լրագրողն առաջարկում է ձեռքերը միացնելով սրտիկի նշան անել։
«Գիտե՞ք, կարելի է ասել, որ մենք հիմա եղբայրներ ենք՝ Թուրքիան և Հայաստանը։ Մենք լավ հարաբերություններ ենք կառուցում, և դրանից շատ ուրախ ենք։ Հուսով եմ՝ ապագայում Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան կհամագործակցեն տարածաշրջանում։ Կարծում եմ՝ դա ավելի լավ կլինի մեր բոլոր ժողովուրդների համար։ Դուք ի՞նչ եք կարծում այդ մասին», – ասում է թուրք լրագրողը։
Ի պատասխան ՀՀ վարչապետն ասում է. «Այո, մենք պետք է աշխատենք համագործակցության, խաղաղության և բարգավաճման ուղղությամբ, և կարծում եմ՝ հիմա հենց այդ ճանապարհին ենք»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: