Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականը՝ Արթուր Սուքոյանը, հայց է ներկայացրել Ազգային ժողովի աշխատակազմի դեմ․ այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» համակարգից։ Նա պահանջում է վերացնել իր՝ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատանքային պարտականությունները կատարելու արգելքները, այն է՝ թույլատրել իր մուտքը աշխատավայր՝ ՀՀ Ազգային ժողովի նստավայրի տարածք։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 29-ին Սուքոյանը հայտնել էր, որ արգելվել է իր մուտքը Ազգային ժողով՝ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով։

Leave a comment