ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը հայտնել է, որ ՄԱԿ-ում խոսել է Ադրբեջանի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու և արցախահայության խնդիրների մասին։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
«Խոսել եմ Ադրբեջանի կողմից ՀՀ–ին պարտադրվող նոր սահմանադրության, արցախցիների խնդիրների մասին»,-գրել է նա:
Սահմանադրական խորհուրդը պատրաստ չէ պատասխանատվություն ստանձնել նոր Սահմանադրության տեքստի համար, ուստի դրա մշակման և բովանդակության վերջնական պատասխանատվությունը կրելու է ՀՀ արդարադատության նախարարությունը, հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում: Գալյանը տեղեկացրել է, որ ստեղծված իրավիճակում առաջարկել է շարունակել սահմանադրական նախագծի մշակումը նախարարության ուժերով և այն հանրությանը ներկայացնել հենց գերատեսչության անունից։