Քաղաքականություն
12.11.2026 | 14:48
«Այսօր մենք շատ դրական հանդիպում ենք ունեցել նախագահ Էրդողանի հետ։ Մեր միջև ձևավորվել է դրական երկխոսություն, և մենք անհամբերությամբ սպասում ենք մեր հարաբերությունների հետագա զարգացմանը»։ Այս մասին Անթալիայում COP31-ի շրջանակում TRT World-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Տարածաշրջանային փոխկապակցվածության, ինչպես նաև երկու երկրների միջև գործընկերության մասին հարցին Փաշինյանը պատասխանել է ․«Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»։
Հիշեցնենք, որ նախօրեին Անթալիայում COP31-ի Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում են անցկացրել։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի