Կամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք Փաշինյանին թողած՝ մեզ թիրախավորելու հետևանքներին. Աշոտյան

Կամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք Փաշինյանին թողած՝ մեզ թիրախավորելու հետևանքներին. Աշոտյան

​

Ընդդիմադիր համախմբումը, անշուշտ, ողջունելի է։ Հանրապետականը նույնպես, մի կողմ դնելով տարաձայնությունները, այդ գործընթացի մասնակից է, գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Այժմ, երբ այդ ձևաչափը ստեղծվել է և սկսել է գործել, ժամանակն է հետևել համագործակցության տարրական կանոններին, առնվազն այս փուլում միմյանց չթիրախավորելու առումով։

Մենք ինքներս այդ կանոնը պահում ենք ստորագրությունները դնելու պահից, ինչը չեմ կարող ասել որոշ գործընկերների մասին, հատկապես՝ դիտելով նրանց առավոտյան հեռուստաեթերը։

​Կամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք ընդդիմության ներսում մանր և ճղճիմ խարդավանքներ իրականացնելու, Փաշինյանին թողած՝ մեզ թիրախավորելու հետևանքներին։

Հրավիրում եմ ընդդիմադիր պլատֆորմի ուշադրությունը ներքին հրմշտոցները կանխարգելելու հարցի կարևորության վրա»։

​

Leave a comment