https://arm.sputniknews.ru/20261112/ispaniajum-hamyndhanur-gvortsaduly-gisherajin-ankargutjunneri-e-hangecrel-109258359.html
Իսպանիայում համընդհանուր գործադուլը գիշերային անկարգությունների է հանգեցրել
Իսպանիայում համընդհանուր գործադուլը գիշերային անկարգությունների է հանգեցրել
Sputnik Արմենիա
Երեկ Իսպանիայում մեկնարկած համընդհանուր գործադուլը լայնածավալ անկարգությունների է վերածվել Մադրիդում, Բարսելոնայում և այլ քաղաքներում։ 12.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-12T14:26+0400
2026-11-12T14:26+0400
2026-11-12T14:26+0400
ֆոտոշարք
լուսանկարներ
լուսանկար
իսպանիա
գործադուլ
ակցիա
անկարգություններ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0c/109253820_0:320:3072:2048_1920x0_80_0_0_695ac7faa486c8256c6ff98e19910393.jpg.webp
Մադրիդում, Բարսելոնայում և Իսպանիայի մյուս քաղաքներում զանգվածային բողոքի ցույցերը, որոնք տեղի են ունեցել 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլի ֆոնին, ավարտվել են անկարգություններով։ Ցուցարարները դուրս են եկել փողոց՝ պահանջելով լուծել բնակարանային ճգնաժամը, բարձրացնել աշխատավարձերը և զսպել թանկացումները։Ինչ–որ պահի առանձին խմբեր ոստիկանական պատնեշի վրա ճայթռուկներ և հրավառ նյութեր են նետել, ինչից հետո անկարգությունների մասնակիցները սկսել են կոտրել ցուցափեղկերն ու ներխուժել խանութներ։ Ցուցարարներն այրել են աղբամանները, հեծանիվներն ու բարիկադները։Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել և սկսել է մահակներով ցրել ցուցարարներին։Գործադուլը տեղի է ունեցել խորհրդարանական արտահերթ ընտրություններից (նոյեմբերի 29) մոտ երեք շաբաթ առաջ և ընտրարշավի պաշտոնական մեկնարկից ընդամենը երկու օր առաջ։
իսպանիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0c/109253820_313:0:3044:2048_1920x0_80_0_0_bb1a439ed73c6cd2274a4d6f51565855.jpg.webp
ֆոտոշարք, լուսանկարներ, լուսանկար, фото, իսպանիա, գործադուլ, ակցիա, անկարգություններ
ֆոտոշարք, լուսանկարներ, լուսանկար, фото, իսպանիա, գործադուլ, ակցիա, անկարգություններ
Երեկ Իսպանիայում մեկնարկած համընդհանուր գործադուլը լայնածավալ անկարգությունների է վերածվել Մադրիդում, Բարսելոնայում և այլ քաղաքներում։
Մադրիդում, Բարսելոնայում և Իսպանիայի մյուս քաղաքներում զանգվածային բողոքի ցույցերը, որոնք տեղի են ունեցել 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլի ֆոնին, ավարտվել են անկարգություններով։ Ցուցարարները դուրս են եկել փողոց՝ պահանջելով լուծել բնակարանային ճգնաժամը, բարձրացնել աշխատավարձերը և զսպել թանկացումները։
Ինչ–որ պահի առանձին խմբեր ոստիկանական պատնեշի վրա ճայթռուկներ և հրավառ նյութեր են նետել, ինչից հետո անկարգությունների մասնակիցները սկսել են կոտրել ցուցափեղկերն ու ներխուժել խանութներ։ Ցուցարարներն այրել են աղբամանները, հեծանիվներն ու բարիկադները։
Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել և սկսել է մահակներով ցրել ցուցարարներին։
Գործադուլը տեղի է ունեցել խորհրդարանական արտահերթ ընտրություններից (նոյեմբերի 29) մոտ երեք շաբաթ առաջ և ընտրարշավի պաշտոնական մեկնարկից ընդամենը երկու օր առաջ։
Հրդեհ Բարսելոնայի փողոցներից մեկում անկարգություններից հետո
Տղամարդը ձեռքերը վեր բարձրացրած անցնում է այրվող աղբամանների կողքով Բարսելոնայում համընդհանուր գործադուլի ժամանակ ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների ժամանակ
Ակտիվիստը անկարգությունների ժամանակ կոտրում է խանութի ցուցափեղկը
Մադրիդում բախումների ժամանակ ոստիկանները արցունքաբեր գազի բալոններ են նետում
Անկարգությունների ժամանակ ոստիկանական շարքերի մետ հրավառ նյութեր են պայթում
Բարսելոնայում այրվող աղբամաններն արտացոլվում են խանութի վնասված ցուցափեղկում
Ցուցարարները Բարսելոնայում փորձում են ուժով ներխուժել Apple Store–ի խանութը
Աղբամաններ և հեծանիվներ են այրվում Բարսելոնայում փողոցի մեջտեղում
Ակտիվիստները ճայթռուկներ են նետում ոստիկանների ուղղությամբ
Ցուցարարը մանեկեն է տանում թալանված խանութից
Ոստիկանը փորձում է մարել Բարսելոնայի Apple Store խանութի մոտ բռնկված հրդեհը
Ակտիվիստները կոտրում են ճանապարհային նշանները Մադրիդում բողոքի ցույցից հետո տեղի ունեցած բախումների ժամանակ