Նախարարն անդրադարձավ նաև Գևորգյանի առողջական վիճակին՝ հայտնելով, որ այդ հարցով խոսել է Առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ։
«Փորձել եմ հասկանալ՝ անձի ամբուլատոր քարտում որևէ հիվանդության վերաբերյալ նշումներ եղե՞լ են։ Ինձ ասվել է, որ իշեմիկ խնդիրների հետ կապված գանգատներ արձանագրված չեն եղել։ Անձը ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում չի բողոքել, որևէ խնդրի մասին չի հայտնել։ Նրա ինքնազգացողությունը վատացել է հենց այդ օրը, այդ ժամին»,– ասաց նախարարը։
Գալյանը ողջունեց ընդդիմության կողմից այս խնդիրը բարձրաձայնելը` նշելով, որ դրանք ստիպում են պատասխանատու մարմիններին ավելի զգոն լինել և բազմակի ստուգել իրենց գործողությունները։
«Վատ է, որ միայն մեկ մահվան դեպքի մասին են խոսում։ Մենք բոլոր մահվան դեպքերով ենք զբաղվում։ Սա չորրորդ դեպքն է»,– շարունակեց Գալյանը։
Նախարարի խոսքով՝ բոլոր չորս դեպքերով էլ ուսումնասիրություններ են իրականացվում, նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակում պետք է իրավական գնահատական տրվի տեղի ունեցածին։
Հիշեցնենք` հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի գրասենյակում անցկացված խուզարկությունների արդյունքում 14 անձ է ձերբակալվել։ Հաջորդ օրը ՀՀ հակակոռոպցիոն կոմիտեն հայտնեց, որ նրանցից 10-ի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքը, կալանավորվածների թվում է Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։
46–ամյա Արսեն Գևորգյանը նոյեմբերի 10–ին մահացավ կալանավայրում։ Նրա մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։https://arm.sputniknews.ru/20261112/gevvorgjani-mahvan-hamar-petq-e-pataskhanatvutjan-entarkven-qkh-pataskhanatunery-alaverdjan-109261978.html