https://arm.sputniknews.ru/20261112/hajtni-e-hajkakan-erkatughu-harcvov-hajrusakan-ashkhatanqajin-khmbi-arajin-nisti-ory-109264465.html
Հայտնի է հայկական երկաթուղու հարցով հայ–ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստի օրը
Հայտնի է հայկական երկաթուղու հարցով հայ–ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստի օրը
Sputnik Արմենիա
Օրակարգում կլինեն ռուսական կոնցեսիայի ներքո գտնվող հայկական երկաթուղու շահագործման հետ կապված հարցեր։ 12.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-12T12:25+0400
2026-11-12T12:25+0400
2026-11-12T12:30+0400
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
«ռուսական երկաթուղիներ» բբը
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/04/0b/40775608_0:0:1600:901_1920x0_80_0_0_d0ec403ebac2072ae9b963e3bd613295.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Երկաթուղու շահագործման հետ կապված հարցերին առնչվող հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը կկայանա հաջորդ շաբաթվա սկզբին։Sputnik Արմենիայի տվյալներով՝ այդ նպատակով Երևան կժամանի ռուսական պատվիրակություն։ Դրա կազմում կլինեն «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ–ի տնօրենների խորհրդի նախագահ, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին և ՌԴ տրանսպորտի փոխնախարար Ալեքսեյ Շիլոն։Օրակարգի հիմնական հարցը հայկական երկաթուղու շահագործումն է։Սպասենք հայ-ռուսական խմբի աշխատանքին․ Միրզոյանը՝ երկաթուղու կոնցեսիայի մասինՀոկտեմբերի կեսերին Հայաստանն ու Ռուսաստանը աշխատանքային խումբ ստեղծեցին՝ երկաթուղու շահագործման հետ կապված հարցերը լուծելու համար։ Հայկական կողմից այն գլխավորում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Դավիթ Իվանյանը։ Ռուսական կողմից` ՌԴ տրանսպորտի փոխնախարար Ալեքսեյ Շիլոն և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին։«Ռուսական երկաթուղիների» ղեկավար Օլեգ Բելոզյորովի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 14-ին հանդիպել է ՀՀ կառավարության անդամների հետ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ ձևակերպված խնդիրները սահմանված սեղմ ժամանակահատվածում քննարկելու, հնարավոր լուծումները գտնելու և հետագա քայլերը հստակեցնելու նպատակով։ Հանդիպումից հետո Բելոզյորովը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ՀԿԷ–ի կոնցեսիայի պահպանման հարց դրված չի եղել։Հիշեցնենք՝ 2008 թվականի փետրվարին Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը 30 տարով կոնցեսիոն կառավարման է հանձնվել ՀԿԵ-ին՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/04/0b/40775608_180:0:1600:1065_1920x0_80_0_0_3c1e215ac22dfb200fb63dcf20d042c5.jpg.webp
հարավկովկասյան երկաթուղի (հկե), հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, «ռուսական երկաթուղիներ» բբը
հարավկովկասյան երկաթուղի (հկե), հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, «ռուսական երկաթուղիներ» բբը
Օրակարգում կլինեն ռուսական կոնցեսիայի ներքո գտնվող հայկական երկաթուղու շահագործման հետ կապված հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Երկաթուղու շահագործման հետ կապված հարցերին առնչվող հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը կկայանա հաջորդ շաբաթվա սկզբին։
Օրակարգի հիմնական հարցը հայկական երկաթուղու շահագործումն է։
Հոկտեմբերի կեսերին Հայաստանն ու Ռուսաստանը աշխատանքային խումբ ստեղծեցին՝ երկաթուղու շահագործման հետ կապված հարցերը լուծելու համար։ Հայկական կողմից այն գլխավորում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Դավիթ Իվանյանը։ Ռուսական կողմից` ՌԴ տրանսպորտի փոխնախարար Ալեքսեյ Շիլոն և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին։
Հիշեցնենք՝ 2008 թվականի փետրվարին Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը 30 տարով կոնցեսիոն կառավարման է հանձնվել ՀԿԵ-ին՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով։