Հայաստանում վաղաժամկետ կավարտվի ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նոյեմբերի 12-ի նիստում։
Ինչու է դա կարևոր. Ի սկզբանե նախատեսվում էր ծրագիրը շարունակել նաև ամբողջ 2027 թվականի ընթացքում, սակայն նոր որոշմամբ այն կգործի միայն 2026 թվականին և կդադարեցվի 2027 թվականի հունվարի 1-ից։ Ֆինանսական հաստատության և շահառուի միջև վարկային պայմանագրի կնքման վերջնաժամկետ է սահմանվել 2026 թվականի դեկտեմբերի 30-ը։
Ծրագրի ժամկետների և ընթացիկ ցուցանիշների առանցքային մանրամասները.
-
Նոր ժամանակացույցը.
-
Ծրագրի դադարեցում. 2027 թվականի հունվարի 1-ից (նախատեսված 2027թ. ավարտի փոխարեն)։
-
Պայմանագրերի կնքման վերջնաժամկետ. Մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ։
-
-
Ծրագրի շրջանակում տրամադրված աջակցությունը (սեպտեմբերի 30-ի դրությամբ).
-
Վարկերի ընդհանուր ծավալը. Շուրջ 47,74 մլրդ դրամ։
-
Տրամադրված վարկերի քանակը. 26,841 վարկ։
-