«Ես կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր քննադատում են ինձ՝ իմ ամուսնու հետ երջանիկ լինելու համար, երբեք չեն սիրել ոչ ինձ, ոչ էլ իմ ամուսնուն»:
Այս մասին «Ինստագրամ»-ում գրել է ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ Լինդա Էուլջեքչյանը, որը Լիբանանից ժամանել է Երևան:
«Ես տեսնում էի, թե ինչպես էին բոլորը տոնում տոները, մինչդեռ մենք քնում էինք՝ բարձերի մեջ լաց լինելով։ Ես ոչ մեկին չէի հարցնում, թե ինչու են նրանք տոնում։ Ինձ համար այսօր ես ու ամուսինս վերածնվել ենք և այսքան տառապանքներից հետո մենք իրավունք ունենք տոնելու այդ իրադարձությունը։
Ես երջանիկ եմ և նաև հույս եմ հայտնում, որ բոլորը կվերադառնան իրենց ընտանիքներ։ Հույս ունեմ, որ ձեր կոշտ խոսքերը չեն ազդի, որովհետև Վիգենը տեսնում ու կարդում է դրանք, իսկ ես ուզում եմ, որ նա երջանիկ լինի՝ աշխարհի ամբողջ սիրով շրջապատված»։
Մենք տոնում ենք հանրային վայրում։ Եթե ես չցանկանամ հրապարակել, դա ուրիշ ինչ-որ մեկը կանի։ Ես սիրում եմ ձեզ բոլորիդ և շնորհակալ եմ բանտարկյալների համար արածաշխատանքի համար», – նշել է նա։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ հունվարի 14-ին Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանըև Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին: