Այլ անձանց կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով նոյեմբերի 12-ին ժամը 10:00-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի, Նոր Գեղի բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։ Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 18:00:
Գազպրոմ Արմենիա