https://arm.sputniknews.ru/20261112/sankt-peterburgum-avtvomeqenaji-pajtjuni-hetevanqvov-zinvvorakan-e-zvohvel-109257108.html
Սանկտ Պետերբուրգում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զինվորական է զոհվել
Սանկտ Պետերբուրգում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զինվորական է զոհվել
Sputnik Արմենիա
Քննիչներն ու քրեագետները օպերատիվ ծառայության աշխատակիցների հետ զննում են դեպքի վայրը։ 12.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-12T10:59+0400
2026-11-12T10:59+0400
2026-11-12T11:00+0400
պայթյուն
ռուսաստան
զոհ
զինվորական
ավտոմեքենա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/09/17/33561802_0:162:3067:1887_1920x0_80_0_0_e138375fd1b53e883d34cd6c56af7bb5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Սանկտ Պետերբուրգի Պուշկինսկի շրջանում մեքենայի պայթյուն է եղել, ինչի հետևանքով զինվորական է մահացել։ Այս մասին հայտնում է ՌԴ քննչական կոմիտեի քաղաքային գլխավոր քննչական վարչությունը։Այժմ քննիչներն ու քրեագետները օպերատիվ ծառայության աշխատակիցների հետ զննում են դեպքի վայրը, մի շարք անհրաժեշտ դատաբժշկական փորձաքննություններ են նշանակվում։ԶԼՄ–ների տվյալներով` միջադեպը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի Պուշկինսկի շրջանում։ Մահացածը ռազմաօդային ուժերի և ՀՕՊ 6-րդ բանակի մարտիկ է։ Դա Ռուսաստանի օդատիեզերական ուժերի խոշորագույն օպերատիվ ստորաբաժանումներից մեկն է, որը պատասխանատու է ավիացիայի և ՀՕՊ-ի համար հյուսիսարևմտյան ուղղությամբ։ Դրա շտաբը գտնվում է Սանկտ Պետերբուրգում։Թուրքիայի գործարանում պայթյունի գործով 11 մարդ է ձերբակալվել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/09/17/33561802_167:0:2898:2048_1920x0_80_0_0_114d87c88383f8e10494a167cbdd26a3.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պայթյուն, ռուսաստան, զոհ, զինվորական, ավտոմեքենա
պայթյուն, ռուսաստան, զոհ, զինվորական, ավտոմեքենա
10:59 12.11.2026 (Թարմացված է: 11:00 12.11.2026)
Բաժանորդագրվել
Քննիչներն ու քրեագետները օպերատիվ ծառայության աշխատակիցների հետ զննում են դեպքի վայրը։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Սանկտ Պետերբուրգի Պուշկինսկի շրջանում մեքենայի պայթյուն է եղել, ինչի հետևանքով զինվորական է մահացել։ Այս մասին հայտնում է ՌԴ քննչական կոմիտեի քաղաքային գլխավոր քննչական վարչությունը։
«Սանկտ Պետերբուրգի գծով Ռուսաստանի Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության քննչական մարմինները քրեական գործ են հարուցել Պուշկինսկի շրջանում մեքենայի պայթյունի հետևանքով զինվորականի սպանության փաստով», – ասվում է հաղորդագրության մեջ։
Այժմ քննիչներն ու քրեագետները օպերատիվ ծառայության աշխատակիցների հետ զննում են դեպքի վայրը, մի շարք անհրաժեշտ դատաբժշկական փորձաքննություններ են նշանակվում։
ԶԼՄ–ների տվյալներով` միջադեպը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի Պուշկինսկի շրջանում։ Մահացածը ռազմաօդային ուժերի և ՀՕՊ 6-րդ բանակի մարտիկ է։ Դա Ռուսաստանի օդատիեզերական ուժերի խոշորագույն օպերատիվ ստորաբաժանումներից մեկն է, որը պատասխանատու է ավիացիայի և ՀՕՊ-ի համար հյուսիսարևմտյան ուղղությամբ։ Դրա շտաբը գտնվում է Սանկտ Պետերբուրգում։