Դմիտրիևը Մոսկվայում Ուիտկոֆին և Քուշներին դիմավորել է ՌԴ հավաքականի համազգեստով

Բաժանորդագրվել

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը ՌԴ մայրաքաղաք է ժամանել Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով կայացած եռակողմ բանակցություններից հետո։

Արտասահմանյան երկրների հետ ներդրումատնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը Ռուսաստանի հավաքականի համազգեստով Մոսկվայում դիմավորել է ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիտկոֆին և Ջարեդ Քուշներին։

«Ողջունում եմ Սթիվին և Ջարեդին Մոսկվայում», – գրել է Դմիտրիևը X սոցցանցում՝ հրապարակելով օդանավակայանում դիմավորման լուսանկարները։

Նոյեմբերի 11-ին Աբու Դաբիում ավարտվեցին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ երկօրյա բանակցությունները։ Դրանից հետո Քուշները հայտնեց, որ նոյեմբերի 12-ին հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հետ կմեկնի Մոսկվա՝ բանակցությունների արդյունքները քննարկելու և Կիևի ու եվրոպացիների հետ ամերիկացիների կողմից նախապես քննարկված առաջարկները ներկայացնելու համար։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը պարզաբանել է, որ Ռուսաստանի առաջնորդի հանդիպումը Քուշների և Ուիտկոֆի հետ կկայանա այսօր օրվա առաջին կեսին։

Աբու Դաբիում ռուսական պատվիրակությունը գլխավորած ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ բանակցություններում կենտրոնական թեման եղել է եվրոպական անվտանգության ճարտարապետությունը։ Նա նաև նշել է, որ կողմերը պայմանավորվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների նոր մեծածավալ փոխանակման շուրջ, որի կոնկրետ պարամետրերը կհրապարակվեն առաջիկայում։

Leave a comment