Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ-ում իրավունքից։
Տեղեկությունը ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն է հայտնել։
Որոշումն ընդունել են ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցները։
«Հայաստանն արդեն մի քանի տարի է՝ չի կատարում իր պարտավորությունները Կազմակերպությունում։
Ղեկավարվելով ՀԱՊԿ կանոնադրությամբ` առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ պատասխանատու պաշտոններում ներկայացուցիչներ նշանակելու իրավունքից»,- ասել է Պեսկովը՝ «Юнашев Live» հարթակին տված մեկնաբանությունում։