https://arm.sputniknews.ru/20261111/datarany-nvazecrel-e-armen-ashvotjani-gravi-chapy-25-mln-dramic-dardznelvov-10-mln-109217291.html
Դատարանը նվազեցրել է Արմեն Աշոտյանի գրավի չափը` 25 մլն դրամից դարձնելով 10 մլն
Դատարանը նվազեցրել է Արմեն Աշոտյանի գրավի չափը` 25 մլն դրամից դարձնելով 10 մլն
Sputnik Արմենիա
Պաշտպանությունը միջնորդությունը հիմնավորել է ՀՀԿ փոխնախագահի ընկերների և ազգականների մուծած միջոցները վերադարձնելու անհրաժեշտությամբ։ 11.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-11T13:30+0400
2026-11-11T13:30+0400
2026-11-11T13:31+0400
հակակոռուպցիոն կոմիտե
հակակոռուպցիոն դատարան
արմեն աշոտյան
գրավ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/01/14/97930469_0:0:1600:901_1920x0_80_0_0_cc70212a5757d61514a7202cf5bdac97.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանը նվազեցրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի գրավի չափը՝ 25 մլն դրամից դարձնելով 10 մլն դրամ:Դատարանի այսօրվա նիստի ընթացքում Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը միջնորդեց նվազեցնել գրավի չափը՝ հաշվի առնելով, որ 2 տարի առաջ 25 մլն դրամ գումարը հավաքագրվել է ընկերների և բարեկամների օգնությամբ:Այդ կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել վերադարձնել նշված միջոցները։ Մելիքյանը միջնորդեց գրավի չափը նվազեցնել՝ սահմանելով մինչև 5 մլն դրամ:Աշոտյանն իր հերթին նշեց, որ միջոցներն անհրաժեշտ են, այդ թվում՝ արտերկրում սովորող ուսանողի ուսման վարձը վճարելու նպատակով:Դատավոր Վահե Դոլմազյանը նշեց, որ հաշվի առնելով դատավարության ընթացքում Աշոտյանի պահվածքը՝ նպատակահարմար է գտնում գրավի չափը նվազեցնել 15 մլն-ով՝ մինչև 10 մլն դրամ:Հիշեցնենք` հունիսի 5–ին ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալման որոշումներ կայացրեց 7 նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ։ Վարույթը վերաբերում է շուրջ 200 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու փողերի լվացմանը։ Ըստ ՔԿ–ի հաղորդագրության` Աշոտյանն այդ անձանց հետ հանցակցությամբ չարաշահել է պաշտոնեական դիրքն ու ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին, օժանդակել ձեռք բերել օտարման ոչ ենթակա գույք։Աշոտյանը հունիսի 5-ին կալանավորվեց, հուլիսի 30–ին հայտնի դարձավ, որ բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Օգոստոսի 31-ին տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/01/14/97930469_24:0:1447:1067_1920x0_80_0_0_b5d297fb9546cd898f119653699b47e5.jpg.webp
հակակոռուպցիոն կոմիտե, հակակոռուպցիոն դատարան, արմեն աշոտյան, գրավ
հակակոռուպցիոն կոմիտե, հակակոռուպցիոն դատարան, արմեն աշոտյան, գրավ
Պաշտպանությունը միջնորդությունը հիմնավորել է ՀՀԿ փոխնախագահի ընկերների և ազգականների մուծած միջոցները վերադարձնելու անհրաժեշտությամբ։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանը նվազեցրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի գրավի չափը՝ 25 մլն դրամից դարձնելով 10 մլն դրամ:
Դատարանի այսօրվա նիստի ընթացքում Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը միջնորդեց նվազեցնել գրավի չափը՝ հաշվի առնելով, որ 2 տարի առաջ 25 մլն դրամ գումարը հավաքագրվել է ընկերների և բարեկամների օգնությամբ:
Այդ կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել վերադարձնել նշված միջոցները։ Մելիքյանը միջնորդեց գրավի չափը նվազեցնել՝ սահմանելով մինչև 5 մլն դրամ:
Աշոտյանն իր հերթին նշեց, որ միջոցներն անհրաժեշտ են, այդ թվում՝ արտերկրում սովորող ուսանողի ուսման վարձը վճարելու նպատակով:
«Խնդրում ենք 20 մլն դրամով նվազեցնել գրավի չափը, որպեսզի այդ գումարը վերադարձվի նրանց, ովքեր մուծել են այն», – ասաց Աշոտյանը:
Դատավոր Վահե Դոլմազյանը նշեց, որ հաշվի առնելով դատավարության ընթացքում Աշոտյանի պահվածքը՝ նպատակահարմար է գտնում գրավի չափը նվազեցնել 15 մլն-ով՝ մինչև 10 մլն դրամ: