https://arm.sputniknews.ru/20261111/ynddimadir-linely-hhum-qrevoren-patzheli-e-patgamavvory-arsen-gevvorgjani-mahvan-masin-109210816.html
Ընդդիմադիր լինելը ՀՀ–ում քրեորեն պատժելի է. պատգամավորը` Արսեն Գևորգյանի մահվան մասին
Ընդդիմադիր լինելը ՀՀ–ում քրեորեն պատժելի է. պատգամավորը` Արսեն Գևորգյանի մահվան մասին
Sputnik Արմենիա
Ըստ ընդդիմադիր պատգամավորի` ԵՄ–ն աչք է փակում ՀՀ–ում ժողովրդավարության մահվան վրա։ 11.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-11T11:44+0400
2026-11-11T11:44+0400
2026-11-11T11:46+0400
արսեն գևորգյան
ստեփանավան
«ուժեղ հայաստան» կուսակցություն
արեգա հովսեփյան
ակցիա
եվրամիություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/02/108772937_0:84:1600:984_1920x0_80_0_0_ba4833e1790edf432cef1bd27c87a287.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Ընդդիմադիր լինելը չպետք է քրեորեն պատժելի լինի, բայց ՀՀ–ում դա քրեորեն պատժելի է դարձել։ Այս մասին ԵՄ գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։Ինչպես հայտնել ենք, որ նոյեմբերի 10–ին կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստանից» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված 46–ամյա Արսեն Գևորգյանը: «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այսօրվա ակցիան իրականացնում է` ի հիշատակ Գրիգորյանի։ Ակցիան կրում է «Արդարություն Արսեն Գևորգյանի համար» խորագիրը։Նրա խոսքով՝ մանրամասները հայտնի կդառնան և կներկայացվեն համապատասխան ընթացակարգերից հետո, սակայն հիմա արդեն հարց է առաջանում` ինչո՞ւ նա հայտնվեց այնտեղ։ Պատգամավորը նշեց` Գևորգյանը ՔԿՀ–ում էր, քանի որ այլ քաղաքական հայացքներ ուներ ու Ստեփանավանում ընդդիմադիր ուժ էր ներկայացնում։Հիշեցնենք, որ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։
ստեփանավան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/02/108772937_89:0:1512:1067_1920x0_80_0_0_37c0af6096492c04ae3ebe552b8dab45.jpg.webp
արսեն գևորգյան, ստեփանավան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, արեգա հովսեփյան, ակցիա, եվրամիություն
արսեն գևորգյան, ստեփանավան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, արեգա հովսեփյան, ակցիա, եվրամիություն
Ըստ ընդդիմադիր պատգամավորի` ԵՄ–ն աչք է փակում ՀՀ–ում ժողովրդավարության մահվան վրա։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Ընդդիմադիր լինելը չպետք է քրեորեն պատժելի լինի, բայց ՀՀ–ում դա քրեորեն պատժելի է դարձել։ Այս մասին ԵՄ գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այսօրվա ակցիան իրականացնում է` ի հիշատակ Գրիգորյանի։ Ակցիան կրում է «Արդարություն Արսեն Գևորգյանի համար» խորագիրը։
«Մենք ԵՄ դեսպանատան դիմաց ենք, որովհետև ԵՄ ներկայացուցիչների պահվածքը, լռությունը հիմնավորված չէ։ Մենք առաջարկում ենք բարձրաձայնել այն, ինչ տեղի է ունենում ՀՀ–ում, և ուշադրություն հրավիրել այն իրողության վրա, թե ինչ է տեղի ունենում ժողովրդավարության հետ, փաստացի ժողովրդավարության մահվանն ենք ականատես լինում, ԵՄ–ն էլ աչք է փակում դրա վրա։ Մենք կրկին ականատես ենք նաև կալանավայրում ընդդիմադիր գործչի մահվան»,– ասաց Հովսեփյանը։
Նրա խոսքով՝ մանրամասները հայտնի կդառնան և կներկայացվեն համապատասխան ընթացակարգերից հետո, սակայն հիմա արդեն հարց է առաջանում` ինչո՞ւ նա հայտնվեց այնտեղ։ Պատգամավորը նշեց` Գևորգյանը ՔԿՀ–ում էր, քանի որ այլ քաղաքական հայացքներ ուներ ու Ստեփանավանում ընդդիմադիր ուժ էր ներկայացնում։