Ընդդիմադիր լինելը ՀՀ–ում քրեորեն պատժելի է. պատգամավորը` Արսեն Գևորգյանի մահվան մասին

https://arm.sputniknews.ru/20261111/ynddimadir-linely-hhum-qrevoren-patzheli-e-patgamavvory-arsen-gevvorgjani-mahvan-masin-109210816.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/02/108772937_89:0:1512:1067_1920x0_80_0_0_37c0af6096492c04ae3ebe552b8dab45.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արսեն գևորգյան, ստեփանավան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, արեգա հովսեփյան, ակցիա, եվրամիություն

արսեն գևորգյան, ստեփանավան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, արեգա հովսեփյան, ակցիա, եվրամիություն

Բաժանորդագրվել

Ըստ ընդդիմադիր պատգամավորի` ԵՄ–ն աչք է փակում ՀՀ–ում ժողովրդավարության մահվան վրա։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Ընդդիմադիր լինելը չպետք է քրեորեն պատժելի լինի, բայց ՀՀ–ում դա քրեորեն պատժելի է դարձել։ Այս մասին ԵՄ գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։

Ինչպես հայտնել ենք, որ նոյեմբերի 10–ին կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստանից» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված 46–ամյա Արսեն Գևորգյանը:

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այսօրվա ակցիան իրականացնում է` ի հիշատակ Գրիգորյանի։ Ակցիան կրում է «Արդարություն Արսեն Գևորգյանի համար» խորագիրը։

«Մենք ԵՄ դեսպանատան դիմաց ենք, որովհետև ԵՄ ներկայացուցիչների պահվածքը, լռությունը հիմնավորված չէ։ Մենք առաջարկում ենք բարձրաձայնել այն, ինչ տեղի է ունենում ՀՀ–ում, և ուշադրություն հրավիրել այն իրողության վրա, թե ինչ է տեղի ունենում ժողովրդավարության հետ, փաստացի ժողովրդավարության մահվանն ենք ականատես լինում, ԵՄ–ն էլ աչք է փակում դրա վրա։ Մենք կրկին ականատես ենք նաև կալանավայրում ընդդիմադիր գործչի մահվան»,– ասաց Հովսեփյանը։

Նրա խոսքով՝ մանրամասները հայտնի կդառնան և կներկայացվեն համապատասխան ընթացակարգերից հետո, սակայն հիմա արդեն հարց է առաջանում` ինչո՞ւ նա հայտնվեց այնտեղ։ Պատգամավորը նշեց` Գևորգյանը ՔԿՀ–ում էր, քանի որ այլ քաղաքական հայացքներ ուներ ու Ստեփանավանում ընդդիմադիր ուժ էր ներկայացնում։

Հիշեցնենք, որ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a comment