https://arm.sputniknews.ru/20261111/lvorium-ev-armavirum-aporini-jrogtagvortsman-depqer-en-bacahajtvel-tuganqy-36-mln-dram-109205486.html
Լոռիում և Արմավիրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքը՝ 3,6 մլն դրամ
Լոռիում և Արմավիրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքը՝ 3,6 մլն դրամ
Sputnik Արմենիա
Քաղաքացին առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հոր է հորատել։ 11.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-11T10:52+0400
2026-11-11T10:52+0400
2026-11-11T10:52+0400
հհ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
խախտում
տուգանք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0b/109205933_0:525:1376:1299_1920x0_80_0_0_6b99aa74f146835296a9bff49a594846.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Լոռու և Արմավիրի մարզերում ջրօգտագործման թույլտվության բացակայության պատճառով երեք իրավախախտ տուգանվել է ընդհանուր 3,6 մլն դրամով։ Մեկ այլ դեպքում էլ արձանագրվել են հանցագործության հատկանիշներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ ԲԸՏՄ–ն նշել է, որ Լոռու մարզի Դսեղ բնակավայրում «Հովան» ՍՊԸ-ին պատկանող «Aura Village» հյուրանոցային համալիրն առանց թույլտվության խորքային հորից ջուր է օգտագործել հանգստի և սննդի կազմակերպման համար։Արմավիրի մարզի Դաշտ բնակավայրում էլ քաղաքացին առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հոր է հորատել։Երեք դեպքերով իրավախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության, իսկ ապօրինի հորատումն ու ջրօգտագործումները կասեցվել են։ԲԸՏՄ-ն խախտում է հայտնաբերել նաև Արմավիրի մարզի Գեղակերտ բնակավայրի նորակառույց դպրոցի շինհրապարակում։ Այստեղ նախկինում կասեցվել էր խորքային հորի ապօրինի շահագործումը, սակայն կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ շինհրապարակի պատասխանատուն վնասել է հորի կապարակնիքը և վերսկսել ջրօգտագործումը։Տեսչական մարմնի գնահատմամբ՝ կապարակնիքը վնասելու փաստում առկա են հանցագործության հատկանիշներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0b/109205933_0:396:1376:1428_1920x0_80_0_0_654dc333326e14127c2f0a1b533ff8e7.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, խախտում, տուգանք
հհ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, խախտում, տուգանք
Բաժանորդագրվել
Քաղաքացին առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հոր է հորատել։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Լոռու և Արմավիրի մարզերում ջրօգտագործման թույլտվության բացակայության պատճառով երեք իրավախախտ տուգանվել է ընդհանուր 3,6 մլն դրամով։ Մեկ այլ դեպքում էլ արձանագրվել են հանցագործության հատկանիշներ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
ԲԸՏՄ–ն նշել է, որ Լոռու մարզի Դսեղ բնակավայրում «Հովան» ՍՊԸ-ին պատկանող «Aura Village» հյուրանոցային համալիրն առանց թույլտվության խորքային հորից ջուր է օգտագործել հանգստի և սննդի կազմակերպման համար։
Նույն մարզի Բազում բնակավայրում «Արմեն Ասրյան» ԱՁ-ն քարի մշակման, սղոցման և հարդարման աշխատանքների համար առանց թույլտվության ջուր է վերցրել մոտակա ջրահավաք ավազանից։
Արմավիրի մարզի Դաշտ բնակավայրում էլ քաղաքացին առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հոր է հորատել։
Երեք դեպքերով իրավախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության, իսկ ապօրինի հորատումն ու ջրօգտագործումները կասեցվել են։
ԲԸՏՄ-ն խախտում է հայտնաբերել նաև Արմավիրի մարզի Գեղակերտ բնակավայրի նորակառույց դպրոցի շինհրապարակում։ Այստեղ նախկինում կասեցվել էր խորքային հորի ապօրինի շահագործումը, սակայն կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ շինհրապարակի պատասխանատուն վնասել է հորի կապարակնիքը և վերսկսել ջրօգտագործումը։
Տեսչական մարմնի գնահատմամբ՝ կապարակնիքը վնասելու փաստում առկա են հանցագործության հատկանիշներ։