ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյի հետ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական կապերի խորացման, բարձր տեխնոլոգիաների ոլորտում փորձի փոխանակման, թվային զարգացման և կիբեռանվտանգության ուղղություններով համագործակցության հնարավորությունները։
Դավիթ Թադևոսյանն ընդգծել է բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում միջազգային համագործակցության ընդլայնման կարևորությունը՝ այն դիտարկելով որպես տնտեսական դիմակայունության ամրապնդման և մրցունակության բարձրացման կարևոր նախապայման։