Ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը Ելիսեյան պալատում։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը:
Ավելի վաղ գրել էինք, որ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա, որտեղ կմասնակցի Փարիզի Խաղաղության 9-րդ համաժողովին: