Վթար Պռոշյան գյուղում. կա տուժած

Վթար Պռոշյան գյուղում. կա տուժած

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

Հունվարի 16-ին՝ ժամը 11։55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 5-րդ փողոցի 8-րդ նրբանցքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած ավտոքարշակին։

Փրկարարները հոսանքազրկել են Mercedes-Benz»մակնիշի ավտոմեքենան,սահմանազատել տարածքըև ավտոմեքենայիուղևորին մոտեցրել շտապօգնության մեքենային․վերջինսհոսպիտալացվել էբժշկական կենտրոն։

Leave a comment