Կալանավայրում հանկարծամահ է եղել Ստեփանավանի համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը

Քրեակատարողական հիմնարկում այսօր առավոտյան հանկարծամահ է եղել Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանը։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել։

Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ մոտ ժամանակներս հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ՝ ի հավելումն տարածված լուրերի։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Արսեն Գևորգյանը կալանավորվել էր 2 ամիս ժամկետով։ Հակակոռուպցիոն կոմիտեն նրան մեղադրում էր խմբի կազմում ընտրակաշառք տալու և դրան օժանդակելու մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment