Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Սուրբ Հարություն եկեղեցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս մասին Araratnews-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում 31-ամյա տղամարդը դրսևորել էր ագրեսիվ վարքագիծ և վնասել գույքը։

Leave a comment