https://arm.sputniknews.ru/20261109/petq-e-qrgvorts-harucvi-ev-qnnutjun-irakanacvi-sdum-teghi-unecatsi-veraberjal-maruqjan–109127367.html
Պետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի ՍԴ–ում տեղի ունեցածի վերաբերյալ. Մարուքյան
Պետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի ՍԴ–ում տեղի ունեցածի վերաբերյալ. Մարուքյան
Sputnik Արմենիա
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի կարծիքով` ակնհայտ է, որ ՍԴ–ում ինչ-որ կուլիսային բաներ են տեղի ունեցել. նախագահը 3–րդ անգամից է… 09.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-09T22:28+0400
2026-11-09T22:28+0400
2026-11-09T22:28+0400
վլադիմիր վարդանյան
սահմանադրական դատարան
նախագահ
ազգային ժողովի ընտրություններ
ընտրություններ
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
էդմոն մարուքյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/05/07/101864802_0:84:1600:984_1920x0_80_0_0_4127285bc876126db6d7ea3a63c63694.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Գործող իշխանությունը ցույց է տալիս, որ նախորդ իշխանությունից ոչ մի բանով լավը չէ։ Sputnik Արմենիային այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` մեկնաբանելով ՍԴ նախագահի ընտրության արդյունքները։Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 12-ին լրացել էր Արման Դիլանյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը, որից հետո ՍԴ աշխատակարգային նիստում այդ պաշտոնի համար առաջադրվել էր ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանի թեկնածությունը, իսկ ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանն ինքնառաջադրվել էր։ Դրան հետևած 2 փակ գաղտնի քվեարկություններում նախագահ չէր ընտրվել։3–րդ քվեարկության ժամանակ ձայների հարաբերակցությունը 1 ձայնով փոխվեց հօգուտ Վարդանյանի։ Ըստ մամուլի` Վարդանյանի օգտին քվեարկել է ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը, որի նկատմամբ որոշակի ճնշումներ են եղել։ Վլադիմիր Վարդանյանը հերքել է մամուլի այս տեղեկությունները։ Էդգար Շաթիրյանը հրաժարական է ներկայացրել ՍԴ փոխնախագահի պաշտոնից` մնալով ՍԴ դատավոր։ Լրագրողներին էլ ասել է, որ «անհնարին» է համարում իր հետագա պաշտոնավարումը՝ հաշվի առնելով «ձևավորված իրողությունները»։Շաթիրյանի հրաժարականն ու Վարդանյանի ընտրությունը, Էդմոն Մարուքյանի գնահատմամբ, ՀՀ դատական իշխանության խնդիրների լուրջ ինդիկատոր են։«Այսինքն՝ դատական իշխանությունը անկախ չէ Հայաստանում գործադիր իշխանությունից և անկախ չէ իշխող քաղաքական ուժից։ Ակնհայտ երևում է, որ ինչ-որ կուլիսային բաներ տեղի ունեցել են, որովհետև ՍԴ նախագահը 3–րդ անգամից է ընտրվել, փոխնախագահն էլ հրաժարական է տվել։ Կարծում եմ, եթե մամուլում նման տեղեկություն կա, ապա հաղորդում է և հիմք է, որ քրեական գործ հարուցվի և քննություն իրականացվի Սահմանադրական դատարանում տեղի ունեցածի վերաբերյալ»,– նշում է Մարուքյանը։Ինչ վերաբերում է ՍԴ նոր նախագահին` Վլադիմիր Վարդանյանը, Մարուքյանի խոսքով, չի կարող անաչառ դատավոր լինել, որովհետև «նա իր պաշտոնի, հետագայում իր առաջխաղացման համար շնորհակալ է «Քաղաքացիական պայմանագրին»»։Մարուքյանը հիշեցնում է, որ Վլադիմիր Վարդանյանը 2018թ–ի հեղափոխության հետ ոչ մի կապ չի ունեցել ՍԴ–ի հետ և բարձր դատարանում աշխատել է Սերժ Սարգսյանի իշխանության օրոք։«Հեղափոխությունից հետո միացել է իշխանության եկած ուժին, դարձել նոր իշխանության ջատագովը, տեղավորվել իշխանության մեջ և պաշտոններ զբաղեցրել նաև այս իշխանության օրոք։ Այսինքն՝ նա մի մարդ է, որը, եթե վաղը ուրիշ իշխանություն կգա, կանցնի այդ ուրիշ իշխանության կողմը»,– ասում է Մարուքյանը։ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ «Ժողովուրդ»Նշենք, որ ՍԴ նախագահ Վլադիմիր Վարդանյանը 2003–2018 թվականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՍԴ–ում։2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։2021 թվականի արտահերթ ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագրի» կազմում վերադարձել է ԱԺ և շարունակել ղեկավարել Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը` մինչ 2026 թվականի մարտի 26-ը։2026–ի մարտի 25-ին ՀՀ նախագահի առաջարկությամբ Ազգային ժողովի կողմից ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր, 7 ամիս անց ստանձնել ՍԴ նախագահի պաշտոնը:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/05/07/101864802_89:0:1512:1067_1920x0_80_0_0_69eb69a4ee6bf58ba763a20516f7888f.jpg.webp
վլադիմիր վարդանյան, սահմանադրական դատարան, նախագահ, ազգային ժողովի ընտրություններ, ընտրություններ, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), էդմոն մարուքյան
վլադիմիր վարդանյան, սահմանադրական դատարան, նախագահ, ազգային ժողովի ընտրություններ, ընտրություններ, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), էդմոն մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի կարծիքով` ակնհայտ է, որ ՍԴ–ում ինչ-որ կուլիսային բաներ են տեղի ունեցել. նախագահը 3–րդ անգամից է ընտրվել, փոխնախագահն էլ հրաժարական է տվել։
3–րդ քվեարկության ժամանակ ձայների հարաբերակցությունը 1 ձայնով փոխվեց հօգուտ Վարդանյանի։ Ըստ մամուլի` Վարդանյանի օգտին քվեարկել է ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը, որի նկատմամբ որոշակի ճնշումներ են եղել։ Վլադիմիր Վարդանյանը հերքել է մամուլի այս տեղեկությունները։ Էդգար Շաթիրյանը հրաժարական է ներկայացրել ՍԴ փոխնախագահի պաշտոնից` մնալով ՍԴ դատավոր։ Լրագրողներին էլ ասել է, որ «անհնարին» է համարում իր հետագա պաշտոնավարումը՝ հաշվի առնելով «ձևավորված իրողությունները»։
«Մենք բոլորս նախորդ իշխանություններին քննադատել ենք, որ Հանրապետական կուսակցության կարկառուն դեմքերից մեկին՝ Հրայր Թովմասյանին գործուղեցին Սահմանադրական դատարան` որպես դատարանի նախագահ, և բարձր դատարանը դարձավ Հանրապետական դատարան։ Այսօր իշխող ուժը նույն բանն է անում. Վլադիմիր Վարդանյանին, որը «Քաղպայմանագրի» կարկառուն դեմքերից էր վերջին 8 տարիների ընթացքում, դարձնում է Բարձր դատարանի նախագահ, ընդ որում` շատ բարդ ընտրությունների միջոցով»,– ասում է Մարուքյանը։
Շաթիրյանի հրաժարականն ու Վարդանյանի ընտրությունը, Էդմոն Մարուքյանի գնահատմամբ, ՀՀ դատական իշխանության խնդիրների լուրջ ինդիկատոր են։
«Այսինքն՝ դատական իշխանությունը անկախ չէ Հայաստանում գործադիր իշխանությունից և անկախ չէ իշխող քաղաքական ուժից։ Ակնհայտ երևում է, որ ինչ-որ կուլիսային բաներ տեղի ունեցել են, որովհետև ՍԴ նախագահը 3–րդ անգամից է ընտրվել, փոխնախագահն էլ հրաժարական է տվել։ Կարծում եմ, եթե մամուլում նման տեղեկություն կա, ապա հաղորդում է և հիմք է, որ քրեական գործ հարուցվի և քննություն իրականացվի Սահմանադրական դատարանում տեղի ունեցածի վերաբերյալ»,– նշում է Մարուքյանը։
Ինչ վերաբերում է ՍԴ նոր նախագահին` Վլադիմիր Վարդանյանը, Մարուքյանի խոսքով, չի կարող անաչառ դատավոր լինել, որովհետև «նա իր պաշտոնի, հետագայում իր առաջխաղացման համար շնորհակալ է «Քաղաքացիական պայմանագրին»»։
Մարուքյանը հիշեցնում է, որ Վլադիմիր Վարդանյանը 2018թ–ի հեղափոխության հետ ոչ մի կապ չի ունեցել ՍԴ–ի հետ և բարձր դատարանում աշխատել է Սերժ Սարգսյանի իշխանության օրոք։
«Հեղափոխությունից հետո միացել է իշխանության եկած ուժին, դարձել նոր իշխանության ջատագովը, տեղավորվել իշխանության մեջ և պաշտոններ զբաղեցրել նաև այս իշխանության օրոք։ Այսինքն՝ նա մի մարդ է, որը, եթե վաղը ուրիշ իշխանություն կգա, կանցնի այդ ուրիշ իշխանության կողմը»,– ասում է Մարուքյանը։
Նշենք, որ ՍԴ նախագահ Վլադիմիր Վարդանյանը 2003–2018 թվականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՍԴ–ում։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։
2021 թվականի արտահերթ ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագրի» կազմում վերադարձել է ԱԺ և շարունակել ղեկավարել Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը` մինչ 2026 թվականի մարտի 26-ը։
2026–ի մարտի 25-ին ՀՀ նախագահի առաջարկությամբ Ազգային ժողովի կողմից ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր, 7 ամիս անց ստանձնել ՍԴ նախագահի պաշտոնը: