ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․
«Կլիմայական ճգնաժամն ավելի ու ավելի արագ է վերածվում մարդկանց առողջությանը սպառնացող վտանգի։ Ըստ «Lancet Countdown» զեկույցի՝ շոգի ազդեցությամբ պայմանավորված մահերի միջին տարեկան թիվը 2016-2025 թվականներին նախորդ տասնամյակի համեմատ աճել է գրեթե 36%-ով։
Միայն 2023 թվականին շոգի հետ է կապվել շուրջ 710 հազար մահվան դեպք, որոնց ավելի քան 70%-ը պայմանավորված է կլիմայի անթրոպոգեն փոփոխությամբ։
Կլիմայի փոփոխությունը նաև նպաստում է վարակիչ հիվանդությունների տարածմանը և նվազեցնում բացօթյա աշխատանքի արտադրողականությունը։
Զեկույցի հեղինակները կոչ են անում արագացնել արտանետումների կրճատումը և ավելացնել կլիմայական սպառնալիքներին առողջապահական համակարգերի հարմարվողականության ֆինանսավորումը»։