Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում

Հայաստանի հավաքականը ևս երեք մեդալ է նվաճել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած սամբոյի աշխարհի 50-րդ առաջնությունում:

Մարտական սամբոյի պայքարում արծաթե մեդալի է արժանացել 79 կգ քաշային Գևորգ Ազատյանը:

71 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Ավեդիսյանն էլ դարձել է բրոնզե մեդալակիր: Կանանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Եկատերինա Ժիգալովան (80 կգ) նույնպես արժանացել է բրոնզե մեդալի:

Ավելի վաղ մարզական սամբոյի 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ Մայիս Ներսեսյանը երրորդ տեղն էր գրավել մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգում:

Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել է 15 սամբիստով։ Մեդալների համար պայքարել են շուրջ 700 մարզիկներ 101 երկրից:

Leave a comment