Երևանում և Արագածոտնում մահվան ելքով վրաերթեր են եղել. վարորդները փախուստի չեն դիմել

Բաժանորդագրվել

Քննչական բաժիններում պարզվում են մահացածների ինքնությունը:

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Երևանի բնակիչ 29-ամյա Աննա Խ.-ն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում հետիոտնի է վրաերթի ենթարկել: Արագածոտնի մարզում էլ` Գյումրի– Երևան ավտոճանապարհին, «Mercedes»-ն է վրաերթի ենթարկել հետիոտնին։ Տեղեկությունները հայտնում է shamshyan.com կայքը:

Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վրաերթի մասին ահազանգը ստացվել է նոյեմբերի 9-ին, ժամը 09:50-ի սահմաններում:

«Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը։ Վարորդը սթափ է եղել»,- նշում է կայքը:

Արագածոտնի մարզում տեղի ունեցած վրաերթն էլ տեղի է ունեցել ճանապարհի մերկասառույցի պատճառով։ «Mercedes»-ը նաև կոտրել է ճանապարհի ցուցանակը ու հայտնվել դաշտում։

«Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը»,– գրում է կայքը։

Երկու դեպքերով էլ քննչական վարչություններում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են մահացածների և ավտոմեքենաների սեփականատերիր ինքնությունը։

Leave a comment