Անարգանքը, թշնամանքը, ագրեսիան, չարությունը, որոնք արտահայտվում են հայի ու հայ ժողովրդի նկատմամբ, երկու երկրներին ոչ մի պարագայում խաղաղության չեն հասցնի. Տիգրան Աբրահամյան

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանական քաղաքական գիծն ու այնտեղից հնչող հռետորաբանությունը լավագույնս արտահայտում են այդ երկրի տրամադրվածությունն ու իրական նպատակները ՀՀ-ի հարցում:

ՀՀ-ին ռազմական հանցագործություններ վերագրելը, Բաքվում պահվող հայ գերիների փաստը շահարկելը, ՀՀ-ին պարտադրված ադրբեջանական պահանջներն ընդգծելը ցույց են տալիս, որ Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»:

Անարգանքը, թշնամանքը, ագրեսիան, չարությունը, որոնք արտահայտվում են հայի ու հայ ժողովրդի նկատմամբ, երկու երկրներին ոչ մի պարագայում խաղաղության չեն հասցնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment