Քաղաքականություն
08.11.2026 | 16:23
Խորապես ցավում եմ Կրակովում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին»,-նշել է նա։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 7-ին Լեհաստանի Կրակով քաղաքի պատմական կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 6 մարդ, ևս 15-ը վիրավորվել են, այդ թվում՝ երկու ոստիկան։
Ավելի ուշ իրավապահները հայտնել են, որ հրաձգություն իրականացնելու մեջ կասկածվող տղամարդու բնակարանում հայտնաբերվել են նրա ծնողների և քրոջ դիերը։ Զոհերը 53-ամյա տղամարդ են և 52 ու 21 տարեկան երկու կին։ Նրանց մարմինների վրա հայտնաբերվել են հրազենային վնասվածքներ։ Օստրովեց Սվետոկշիսկի քաղաքում գտնվող բնակարանից առգրավվել է յոթ միավոր զենք։ Խուզարկությունները շարունակվում են։
Կասկածյալին դեռ մեղադրանք չի առաջադրվել։ Նա գտնվում է հիվանդանոցում, իսկ դատախազությունը նախատեսում է առաջիկա օրերին հարցաքննել նրան։
Լեհաստանում նոյեմբերի 8-ը և 9-ը հայտարարվել են համազգային սգո օրեր։