Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա

Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ից 18-ը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա ևս 3–5 աստիճանով։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Երևան քաղաքում փետրվարի 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 19-ին՝ անձրև։

Հանրապետության տարածքում 15-ի և 18-ի գիշերը, 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

The post Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա appeared first on CIVILNET.

Leave a comment