Փաշինյանը խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն անվանել է իր ամենամեծ խնդիրներից մեկը՝ հանուն Հայաստանի երիտասարդության

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը համարում է այն ամենամեծ խնդիրներից մեկը, որը նա պետք է լուծի երիտասարդության համար


ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը (Ադրբեջանի հետ խմբ.) խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը համարում է այն գլխավոր խնդիրներից մեկը, որը նա պետք է լուծի երիտասարդության համար։


«Հայաստանի Հանրապետությունն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով, եթե պատկերավոր ասեմ, այդ վիճակում երկիրը պետք է հանձնեմ երիտասարդությանը», – ասել է Փաշինյանը Restart հիմնադրամի կողմից կազմակերպված MaskOFF պանելային քննարկման ընթացքում։


Վարչապետը նշել է, որ Հայաստանը խորացնում է հարաբերությունները Եվրոպական միության հետ՝ հույս հայտնելով, որ մինչև 2029 թ.-ը որոշում կկայացվի վիզաների ազատականացման վերաբերյալ։


«Բաց սահմաններով խաղաղ երկիր: Սա գիտե՞ք ինչ է, իմ կարծիքով, նշանակում. սա նշանակում է, որ երիտասարդությունն այս իրադրության մեջ իր որևէ ամբիցիա, նպատակ և նախագիծ իրագործելու սահմանափակում չունի», – հայտարարել է Փաշինյանը։


Նա ընդգծել է, որ տնտեսական կայունությունն ու էներգետիկ անկախությունը նույնպես այս հեռանկարի կարևոր կոմպոնենտներն են, սակայն առաջնահերթ խնդիրը մնում է խաղաղությունն ու դրա ինստիտուցիոնալացումը։


«100%-անոց վստահություն ոչ մեկ չի կարող տալ: Բայց ես կարծում եմ, որ այդ խնդրի լուծումն իրատեսական է, բայց բավականին բարդ», – նշել է վարչապետը։


Նրա խոսքով՝ դրա համար անհրաժեշտ են ճանապարհային քարտեզ, քաղաքական խոսույթ և գաղափարաբանություն, որոնք համոզիչ կթվա ամբողջ հասարակության, և մասնավորապես՝ երիտասարդության համար։


Փաշինյանը նաև ընդգծել է կրթության դերը, որը կառավարությունը հռչակել է «ռազմավարությունների ռազմավարություն», և գլխավոր խնդիրներից մեկն է անվանել հաջորդ սերունդներին խաղաղ, անվտանգ, զարգացող ու բարեկեցիկ Հայաստան փոխանցելը՝ սահմանազատված և սահմանագծված սահմաններով։


Քննարկման ընթացքում վարչապետը պատասխանել է Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին, սահմանազատմանը, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, ԵՄ-ի հետ համագործակցությանը, ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններին, Իրական Հայաստանի գաղափարախոսության և երկրի տարածքային համաչափ զարգացման ծրագրերին վերաբերող հարցերին։ Քննարկված այլ թեմաների թվում էին Եվրոպական միության հետ վիզային ռեժիմի ազատականացումը, Իրական Հայաստան հայեցակարգը և երկրի տարածքային համաչափ զարգացման ծրագրերը։


 

Leave a comment