«Այս ցավալի իրականությունից հնարավոր է դուրս գալ միայն ազգային միասնությամբ»․ Դավիթ Մանուկյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այն ուժերն ու անհատները, ովքեր իրենց հույսը դրել են արտաքին դերակատարների վրա՝ դատապարտված են ձախողման։
     Իշխանափոխություն հնարավոր է միայն ներքին համախմբամբ ու միասնական ջանքերով։
     Սեփական պետության շահը ստորադասող և օտարների շահը սպասարկող իշխանությունները հարմար են բոլորին, բացի իրենց ժողովրդից։
     Օրվա իշխանությունները չեն պաշտպանում հայ ժողովրդի շահը։ Սու՛տ է, երբ խոսում են մեր պետական շահը պաշտպանելուց, սու՛տ է և կրկին սու՛տ է։ Նրանք սպասարկում են օտարի շահը, սեփական իշխանությունը պահելու համար։
     Շատ դաժան և ցավալի իրականության մեջ ենք հայտնվել, որից դուրս գալը չափազանց դժվար է։ Հնարավոր է միայն ազգային միասնությամբ ու սեփական ուժերի վրա հենվելով, այլ տարբերակ չկա։ Սա է ճշմարտությունը։ Սա նաև միակ տարբերակն է, օտարներին ստիպել հաշվի նստել մեզ հետ։
     Քանի չկա միասնականություն՝ հայ ժողովուրդը պարտված է լինելու, պարտված ենք լինելու բոլորս»։

Leave a comment