Ս.թ. նոյեմբերի 5-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության հովանու ներքո, Երվանդ Քոչարի թանգարանի և Թբիլիսիի Կովկասյան համալսարանի (Caucasus University) համագործակցությամբ, Թբիլիսիում տեղի ունեցավ «Երվանդ Քոչար․ բազմաչափ հանճար» խորագրով դասախոսություն։
Միջոցառումն անցկացվեց Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում և նվիրված էր հայ մեծանուն նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարի ստեղծագործական ժառանգության արժևորմանն, ինչպես նաև վրաց արվեստագետների հետ նրա ստեղծագործական առնչությունների ներկայացմանը։
Դասախոսության անցկացման վայրը խորհրդանշական էր․ Կովկասյան համալսարանի հրաշակերտ շենքում ժամանակին գործել է 1824թ․ հիմնադրված Թիֆլիսի Ներսիսյան հայկական վարժարանը, որտեղ կրթություն է ստացել նաև Երվանդ Քոչարը։
Դասախոսությամբ հանդես եկան Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը և թանգարանի ցուցադրությունների բաժնի վարիչ, արվեստաբան Աշոտ Մարաբյանը։ Ներկայացվեցին Քոչարի ստեղծագործական ուղին, նրա արվեստի ինքնատիպ առանձնահատկություններն ու նորարարական մոտեցումները։
Վրաստանում Հայաստանի դեսպանություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: