Ermenihaber. Վանա լճում գտնվող Աղթամար կղզին 2026-ի 9 ամսվա ընթացքում ընդունել է շուրջ 250.000 զբոսաշրջիկի։ Իր բնական գեղեցկությամբ և պատմական Սուրբ Խաչ հայկական եկեղեցով հայտնի կղզին հատկապես գրավում է զբոսաշրջիկների Հայաստանից, Իրանից և Իրաքից։ Զբոսաշրջիկները եկեղեցի են այցելում նավերով։
2005-ին Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ սկսված Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքներն ավարտվել են, և 2007-ին այն բացվել է հանրության համար՝ որպես հուշահամալիր-թանգարան։
Նախարարության հատուկ թույլտվությամբ եկեղեցում տարին մեկ անգամ պատարագ է անցկացվում։ Առաջին պատարագն անցկացվել է 2010-ի սեպտեմբերի 19-ին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: