Մհեր Գրիգորյանը Ղազախստանի փոխվարչապետի հետ քննարկել է լոգիստիկ-տնտեսական հարցեր

Բաժանորդագրվել

Երկուստեք կարևորվել են նաև էլեկտրոնային առևտրի ոլորտում համագործակցության հեռանկարները։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ղազախստանի փոխվարչապետ, տրանսպորտի նախարար Ասել Ժանասովայի հետ քննարկել է երկու երկրների միջև տրանսպորտային և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։

Կառավարությունից նշել են, որ փոխվարչապետներն անդրադարձել են տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում գործակցությանը, փոխադարձ առևտրի զարգացմանը և տնտեսական կապերի ամրապնդմանը։

Երկուստեք կարևորվել են նաև էլեկտրոնային առևտրի ոլորտում համագործակցության հեռանկարները։

Երևանն ու Աստանան համագործակցում են մուլտիմոդալ բեռնափոխադրումների կազմակերպման ոլորտում։ Երկրների միջև 2025 թվականի հոկտեմբերից գործում է տրանսպորտային երթուղի, որը սկսվում է Չինաստանից։ Բացի այդ, Ղազախստանը երկու անգամ Երևանին առաջարկել է միանալ Միջին միջանցքին TRIPP-ի միջոցով։

Leave a comment