https://arm.sputniknews.ru/20261106/mher-grigvorjany-ghazakhstani-pvokhvarchapeti-het-qnnarkel-e-lvogistik-tntesakan-harcer-109029482.html
Մհեր Գրիգորյանը Ղազախստանի փոխվարչապետի հետ քննարկել է լոգիստիկ-տնտեսական հարցեր
Մհեր Գրիգորյանը Ղազախստանի փոխվարչապետի հետ քննարկել է լոգիստիկ-տնտեսական հարցեր
Sputnik Արմենիա
Երկուստեք կարևորվել են նաև էլեկտրոնային առևտրի ոլորտում համագործակցության հեռանկարները։ 06.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-06T17:20+0400
2026-11-06T17:20+0400
2026-11-06T17:20+0400
ղազախստան
հայաստան
մհեր գրիգորյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/06/109028200_0:87:1669:1026_1920x0_80_0_0_c793004ce84745de94742cc0b40a5337.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ղազախստանի փոխվարչապետ, տրանսպորտի նախարար Ասել Ժանասովայի հետ քննարկել է երկու երկրների միջև տրանսպորտային և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։Կառավարությունից նշել են, որ փոխվարչապետներն անդրադարձել են տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում գործակցությանը, փոխադարձ առևտրի զարգացմանը և տնտեսական կապերի ամրապնդմանը։Երկուստեք կարևորվել են նաև էլեկտրոնային առևտրի ոլորտում համագործակցության հեռանկարները։Երևանն ու Աստանան համագործակցում են մուլտիմոդալ բեռնափոխադրումների կազմակերպման ոլորտում։ Երկրների միջև 2025 թվականի հոկտեմբերից գործում է տրանսպորտային երթուղի, որը սկսվում է Չինաստանից։ Բացի այդ, Ղազախստանը երկու անգամ Երևանին առաջարկել է միանալ Միջին միջանցքին TRIPP-ի միջոցով։
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/06/109028200_93:0:1577:1113_1920x0_80_0_0_5b02c1e80a701753d6bc378e4f9083b8.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ղազախստան, հայաստան, մհեր գրիգորյան
ղազախստան, հայաստան, մհեր գրիգորյան
Բաժանորդագրվել
Երկուստեք կարևորվել են նաև էլեկտրոնային առևտրի ոլորտում համագործակցության հեռանկարները։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ղազախստանի փոխվարչապետ, տրանսպորտի նախարար Ասել Ժանասովայի հետ քննարկել է երկու երկրների միջև տրանսպորտային և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այս մասին հայտնում է
ՀՀ կառավարությունը։
Կառավարությունից նշել են, որ փոխվարչապետներն անդրադարձել են տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում գործակցությանը, փոխադարձ առևտրի զարգացմանը և տնտեսական կապերի ամրապնդմանը։
Երկուստեք կարևորվել են նաև էլեկտրոնային առևտրի ոլորտում համագործակցության հեռանկարները։
Երևանն ու Աստանան համագործակցում են մուլտիմոդալ բեռնափոխադրումների կազմակերպման ոլորտում։ Երկրների միջև 2025 թվականի հոկտեմբերից գործում է տրանսպորտային երթուղի, որը սկսվում է Չինաստանից։ Բացի այդ, Ղազախստանը երկու անգամ Երևանին առաջարկել է միանալ Միջին միջանցքին TRIPP-ի միջոցով։