«Վեոլիա ջուր»-ը չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ

«Վեոլիա ջուր»-ը չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

««Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն Հայաստանի ջրային համակարգի սեփականատերը չէ և չի կրում ֆիզիկապես մաշված այդ համակարգի պատասխանատվությունը»։

Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

«Տպավորություն չստեղծվի, որ ես «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի փաստաբանն եմ, քանի որ աշխատանքային քննարկումների ժամանակ շատ չոր եմ խոսում ընկերության ղեկավարների հետ և բուռն վեճեր ունենում, ինչպես նաև միլիոնների հասնող տույժ-տուգանքներ է պարբերաբար կրում ընկերությունը։ Ի տարբերություն ՀԷՑ-ի՝ «Վեոլիա ջուր»-ը սեփականատերը չէ ջրամատակարարման համակարգի, չի կրում ֆիզիկապես մաշված այդ համակարգի պատասխանատվությունը»,- ընդգծել է նա։

ՀԾԿՀ նախագահի խոսքով՝ ՀՀ կառավարությունն այդ համակարգն ընդամենը տվել է ընկերությանը՝ շահագործման, իսկ դրա տեխնիկական զինումն ու վերազինումը, վերակառուցումը տարիներ ի վեր բացառապես ՀՀ պարտականությունն են եղել։

Մեսրոպյանի խոսքով՝ իրենք միակ իշխանությունն են, որ վերջապես քաղաքական որոշում են կայացրել, որ այդ ոլորտում վերջապես սկսեն լուրջ ֆինանսական ներդրումներ անել։

Leave a comment