Սպորտի կառավարման կենտրոնում ընթացող ծանրամարտի Հայաստանի առաջնությունում այսօր պայքարը սկսել են տղամարդիկ։ Մրցահարթակը տրամադրվել էր 60, 65, 71, 79, 88 կգ քաշայիններին, որոնցից յուրաքանչյուրում հետաքրքիր պայքար ծավալվեց։ Ի վերջո, 2026 թվականի Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեցին.
60 կգ. Գառնիկ Չոլաքյան՝ 122+150=272 կգ
65 կգ. Ժորա Գրիգորյան՝ 111+143=254 կգ
71 կգ. Գոռ Սահակյան՝ 145+185=330 կգ
79 կգ. Մարտին Պողոսյան՝ 151+186=337 կգ
88 կգ. Ռաֆիկ Հարությունյան՝ 160+190=350 կգ։
Փետրվարի 15-ին իրենց հարաբերությունները կպարզեն 94, 110 եւ +110 կգ քաշային մեր ուժեղագույն ծանրորդները։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: