Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երեկ երեկոյան Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփի հետ․ քննարկման թեմաներից մեկը եղել է ամերիկյան կողմի և Ռուսաստանի միջև շփումների հարցը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Կոռնելիուսը։
Նա նշել է, որ Գերմանիայի կառավարությունը տեղեկացված է ամերիկյան վարչակազմի վարած բանակցությունների մասին՝ հավելելով, որ կանցլերը տեղյակ է ԱՄՆ նախագահի մտադրությունների մասին։
Նա, սակայն, չի հստակեցրել՝ արդյոք Մերցի և Թրամփի միջև զրույցը տեղի է ունեցել մինչ ԱՄՆ ղեկավարի հանդիպումը Կիրիլ Դմիտրիևի հետ, թե՞ դրանից հետո։