Այսօր՝ փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:00-ի սահմաններում Ազատության պողոտա, Ահարոնյան և Ադոնց փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 26-ամյա Դավիթ Թ.-ի վարած «Nissan Pathfinder» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 22-ամյա Ռազմիկ Ա.-ի վարած «Mazda 6» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը է, վթարի հետևանքով 1 հոգու օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ով հրաժարվել է հիվանդանոց մեկնել։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Nissan Pathfinder»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով ծառին և մայթին տեղադրված նախկին հայ մամուլի, հիմա՝ առևտրի փոքրիկ կրպակին՝ այն ամբողջությամբ վնասելով։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: