GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության (MPG) անցկացրած հարցման տվյալների համաձայն՝ Հայաստանի հանրությունը խորապես մտահոգված է ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով: Հարցմանը մասնակցած քաղաքացիների 90.5%-ը նշել է, որ «շատ մտահոգված է» առկա խնդրով։ 7.4%-ը պատասխանել է, որ «ավելի շուտ մտահոգված է»։ Այսպիսով, հարցվածների 97.9%-ը այս կամ այն չափով մտահոգություն է հայտնել բանակում արձանագրվող ոչ մարտական կորուստների վերաբերյալ:
Ավելի շուտ մտահոգված չեմ՝ պատասխանել է 0.7%-ը, ընդհանրապես մտահոգված չեմ՝ 1%-ը, դժվարացել է պատասխանել՝ 0.4%-ը:
Հարցին, թե, ըստ քաղաքացիների, ինչ քայլեր է պետք առաջնահերթ ձեռնարկել բանակում նման դեպքերը կանխելու համար, պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ.
Ուժեղացնել հրամանատարական կազմի վերահսկողությունը — 48.0%
Խստացնել պատասխանատվությունը և պատժամիջոցները մեղավոր անձանց նկատմամբ — 47.2%
Բարձրացնել սպաների և հրամանատարների մասնագիտական պատրաստվածությունը — 39.9%
Բարձրացնել զինծառայողների իրավունքների պաշտպանության արդյունավետությունը — 16.4%
Բարելավել ծառայության և կենցաղային պայմանները — 14.3%
Ապահովել դեպքերի անկախ և թափանցիկ քննություն — 13.6%
Այլ տարբերակներ — 5.8%
Դժվարացել է պատասխանել — 2.7%
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: