«Պաշտոնաթող նախագահների քաղաքականությունից հեռանալը ուզում են 2 գործիչներ՝ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը», – «Ազատության» հետ զրույցում նշեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Հանրապետական» պատգամավորը հիշեցնում է Փաշինյանին՝ պաշտոնաթող նախագահները պատմության մեջ մնալու են որպես հաղթանակած նախագահներ, իսկ «Նիկոլ Փաշինյանը մի վարչապետ է, որը հանձնել է Ադրբեջանին հայ ժողովրդի և Հայաստանի նորագույն շրջանի ամենակարևոր և նվիրական հաղթանակը»:
Վարչապետ Փաշինյանը երեկ հայտարարել էր, թե 2026-ի խորհրդարանական ընտրություններից հետո «այլևս չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող նախկին նախագահ»: